Առողջապահության լրատու 4-5.2012
«Պահեստային մասեր» մարդու համար
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում:
Մաշկ և աճառներ
Դրանք աճեցնելն ամենադյուրինն է, բավական էր միայն օրգանիզմից դուրս մաշկային և աճառային բջիջներ բազմացնել: Աճառներն արդեն 16 տարի փոխպատվաստում են, այն բավական տարածված վիրահատություն է:
Արյունատար անոթներ
Դրանք առավել դժվար է աճեցնելը, քան մաշկը: Քանի որ դրանք խողովակաձև օրգաններ են, որոնք երկու տեսակի բջիջներ ունեն. մի տեսակը պատում է ներքին մակերեսը, իսկ մյուսը` ձևավորում արտաքին պատերը: Անոթներն առաջինն աճեցրել են ճապոնացիները 2004 թվականին Կիոտոյի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Կաձուվա Նակաոյի ղեկավարությամբ: Մի քիչ ավելի ուշ, 2006 թվին, ԱՄՆ Մինեապոլիսի Մինեսոթայի համալսարանի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն Քաթրին Վերֆեյլը ներկայացրեց աճեցրած մկանների բջիջները:
Սիրտ
Գերմանիայում արդեն 16 երեխայի փոխպատվաստել են սրտի փականներ, որոնք աճեցվել են խոզի սրտի հիմնակմախքի վրա: Երեխաներից երկուսն այդպիսի փականներով ապրում են արդեն 8 տարի և փականներն աճում են սրտի հետ միասին: Ամերիկա-հոնկոնգյան գիտնականների խումբը խոստանում է 5 տարի անց սկսել ինֆարկտից հետո սրտի ՙկարկատանի՚ փոխպատվաստումը, իսկ անգլիացի կենսաինժեներների խումբը պլանավորել է 10 տարի հետո փոխպատվաստել լրիվ նոր սիրտ` ամբողջությամբ:
Երիկամներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ
Ինչպես և սիրտը, սրանք նույնպես, այսպես կոչված, համընդհանուր օրգաններ են: Այդ օրգաններում բջիջների խտությունն ամենամեծն է, այդ պատճառով էլ դրանք աճեցնելն ամենադժվարն է: Արդեն լուծված է գլխավոր հարցը. ինչպես անել, որպեսզի աճեցված բջիջները լյարդի կամ երիկամի ձև ստանան: Դրա համար վերցնում են օրգանի ձևի մատրիցան, տեղավորում են կենսառեակտորի մեջ և այն սկսում են լցնել բջիջներով:
Միզապարկ
Փորձանոթից ստացված ամենաառաջին օրգանն է: Այսօր սեփական ՙնոր՚ միզապարկի աճեցում ու փոխպատվաստում արդեն կատարվել է մի քանի տասնյակ ամերիկացիների:
Վերին ծնոտ
Ֆինլանդիայի Տամպերի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի մասնագետները կարողացել են աճեցնել մարդու վերին ծնոտը… նրա սեփական որովայնի խոռոչում: Նրանք ցողունային բջիջները տեղադրել են կալցիումի ֆոսֆատից արհեստական մատրիցայի վրա և այն կարել են տղամարդու որովայնում: Ինն ամիս հետո ծնոտը հանել են և փոխպատվաստել սեփականի փոխարեն, որը հեռացրել էին ուռուցքի պատճառով:
Աչքի ցանցենի, գլխուղեղի նյարդային հյուսվածք
Այս ոլորտում ևս լուրջ հաջողություններ կան, բայց դեռ ծանրակշիռ արդյունքների մասին խոսելը վաղ է:
Ինչպես է դա կատարվում
Արհեստական օրգաններ ստեղծելը հնարավոր դարձավ մոտ 10 տարի առաջ, շնորհիվ կենսաինժեներային տեխնոլոգիայի զարգացման: Օրգաններն աճեցնելու համար օգտագործում են հիվանդից վերցված ցողունային բջիջները: Վերջերս մշակված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վերածրագրավորել չափահաս մարդու ցողունային բջիջներն այնպես, որպեսզի դրանցից հնարավոր լինի ստանալ ցանկացած օրգան:
Այս բնագավառում ամենահայտնի գիտնականը Էնթոնի Աթալան է, ում 2011 թվականին Տարվա բժիշկ են ճանաչել: Նա ղեկավարում է ԱՄՆ-ի Վեյք-Սիթիի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտը: Նրա ղեկավարությամբ էլ12 տարի առաջ ստեղծվեց առաջին արհեստական օրգանը` միզապարկը: Սկզբից Աթալան և իր գործընկերները ստեղծեցին արհեստական մատրիցան կենսահամատեղելի նյութերից: Հետո պացիենտից վերցրեցին միզապարկի առողջ ցողունային բջիջները և տեղափոխեցին հիմնակմախքի վրա. մի մասը ներսից, մյուս մասը դրսից. 6-8 շաբաթ հետո օրգանը պատրաստ էր փոխպատվաստման համար:
«Ինձ սովորեցրել էին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում,- այնուհետև հիշում է Աթալան: - Եվ որքան էինք մենք զարմացել, երբ հետևում էինք, թե մեր ձեռքով փոխպատվաստված միզապարկը ինչպես է ծածկվում նյարդային բջիջների ցանցով: Դա նշանակում էր, որ այն հաղորդակցվելու է գլխուղեղի հետ և աշխատելու է այնպես, ինչպես առողջ մարդու մոտ: Զարմանալին այն է, որ շատ ճշմարտություններ, որոնք դեռ 20 տարի առաջ անսասան էին թվում, հերքվեցին, և այժմ մեր դեմ բաց են ապագայի դռները»:
Հիմնակմախքի ստեղծման համար կիրառվում են դոնորական կամ արհեստական հյուսվածքներ, նույնիսկ ածխածնային նանոխողովակներ, որոնք տասնյակ անգամ ամուր և անխոցելի են պողպատից: Միայն թե հասկանալի չէ, թե նման մարդու հետ, հարկ եղած դեպքում, ինչպես է վարվելու բժիշկը, օրինակ, վիրաբույժը: Հիմնակմախքի համար նաև մաշկ են աճեցրել սարդոստայնից, բայց այն դեռ մարդու համար չեն օգտագործել:
Իսկ ամենաառաջատար տեխնոլոգիան օրգանների տպումն է, որի հեղինակը նույնպես Աթալան է: Մեթոդը ստեղծված է օրգաններ ստանալու համար, հատկապես խողովակավոր օրգանների համար: (Մեթոդի մասին մանրամասն կարդացեք «ԱԼ» -ի 2012 թվի թիվ 1 համարում (4-րդ էջ): Սկզբնական փորձերի ժամանակ սովորական պրինտերն էին օգտագործում, իսկ հետո, իհարկե, հատուկ պրինտեր մշակեցին:
Սկզբունքը շատ հասարակ է, ինչպես ամեն մի հանճարեղ բանի: Քարթրիջները տարբեր գույնի թանաքի փոխարեն լիցքավորեցին ցողունային բջիջների տարբեր տեսակների նյութերով: Համակարգիչը ստեղծում է օրգանի կառուցվածքը և տպագրության ռեժիմը տալիս է, բնականաբար, սովորական տպագրությունից շատ ավելի բարդ է, այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց շնորհիվ էլ ստացվում է ծավալը: Հետո այդ ամենը սերտաճելու է: Արդեն հաջողվել է «տպել» արյունատար անոթներ, այդ թվում և բարդ ճյուղավորում ունեցող:
17.05.2012 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
31.05.2012 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
31.05.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
30.05.2012 Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
30.05.2012
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
29.05.2012
Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
28.05.2012
Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
25.05.2012
ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
24.05.2012
Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
23.05.2012
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
22.05.2012
Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
21.05.2012
Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
18.05.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
17.05.2012 Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
17.05.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ